I դ.
Առաջին հայ ուխտավորները
Արդեն առաջին դարերից հայեր ժամանել են Երուսաղեմ՝ երկրպագելու Քրիստոսի հետ կապված սրբավայրերը։ Հայկական աղբյուրները վկայում են առաքյալների և առաջին քրիստոնյաների ժամանակներից սկսած ուխտագնացությունները։
Պատմական ժամանակագրություն՝ հայ ուխտավորներից մինչև Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը և ժամանակակից սրբավայրերը։
I դ.
Արդեն առաջին դարերից հայեր ժամանել են Երուսաղեմ՝ երկրպագելու Քրիստոսի հետ կապված սրբավայրերը։ Հայկական աղբյուրները վկայում են առաքյալների և առաջին քրիստոնյաների ժամանակներից սկսած ուխտագնացությունները։
301 թ.
Սուրբ Գրիգոր Լուսավորչի ջանքերով Հայաստանը դարձավ աշխարհի առաջին քրիստոնեական պետությունը։ Սա ամրապնդեց հայ ուխտավորների կապը Սուրբ Երկրի հետ, և Երուսաղեմում սկսեցին ձևավորվել հայկական հոգևոր կենտրոններ։
IV դ.
Հռոմի կայսր Կոստանդիանոս մեծի մայր Սուրբ Հեղինեն կառուցեց Սուրբ Յարության Տաճարը։ Հայ Առաքելական Եկեղեցին դարձավ տաճարի երեք հիմնական համասեփականատերերից մեկը՝ ստանալով իր սեփական մատուռներն ու աղոթատեղերը։
📚Աղբյուրներ
V դ.
Կիդրոնի հովտում գտնվող Սուրբ Աստվածածնի Գերեզմանը դարձավ հայկական երկրպագության կենտրոն։ Հայկական Եկեղեցին դարձավ այս սրբավայրի համասեփականատերերից մեկը։
VI դ.
Երուսաղեմի Մուսրարա թաղամասում հայտնաբերված VI դարի խճանկարը՝ «Ի յիշատակ և ի փրկութիւն ամենայն Հայոց» արձանագրությամբ, վկայում է հայ համայնքի հնությունը և աղոթական կյանքը։
638 թ.
Սուրբ Երկրում հայկական ներկայությունը կազմակերպված դարձավ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հիմնադրմամբ։ Այն դարձավ Հայ Առաքելական Եկեղեցու չորս պատրիարքություններից մեկը և սրբավայրերի պահապանը։
XII դ.
Երուսաղեմի Հայոց Պատրիարքության աթոռանիստ Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարը կառուցվեց XII դարում՝ նվիրված Յակոբոս Տեառնեղբոր և Յակոբոս Զեբեդեան առաքեալներին։ Այն մինչև այսօր հայկական թաղամասի հոգևոր և մշակութային կենտրոնն է։
📚Աղբյուրներ
1227 թ.
Կիլիկիայի Հայոց Հեթում Ա թագավորը նվիրեց Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան բազիլիկի գլխավոր մուտքի փայտե փորագրված դարպասները։ Այս նվերը, որ պահպանվել է մինչև մեր օրերը, վկայում է Կիլիկիայի հայկական թագավորության և Սուրբ Երկրի հայկական վանքերի անբաժան կապի մասին։ Բեթղեհեմում հայկական ներկայությունը շարունակվում է Ծննդյան տաճարին կից հայկական վանքով, և Հայ Առաքելական Եկեղեցին տաճարի երեք համասեփականատերերից մեկն է։
XVII դ.
Սուրբ Նիկողայոս հայկական վանքը Յաֆայում և Ռամլայի հայկական վանքը ծառայել են որպես հանգրվաններ Սուրբ Երկիր ժամանող հայ ուխտավորների համար, հատկապես նավահանգստից Երուսաղեմ տանող ճանապարհին։
📚Աղբյուրներ
1843 թ.
Սրբոց Յակոբեանց միաբանության հոգևոր դպրոցի բացումը ապահովեց սերունդների համար հոգևոր և գիտական կրթություն Երուսաղեմում։
1929 թ.
Քալուբ Կիւլպէնկեանի բարերարությամբ ստեղծվեց Երուսաղեմի հայկական մատենադարանը՝ պահպանելու և հասանելի դարձնելու հազարավոր ձեռագրեր ու ավելի քան 100,000 հատոր գիրք։
📚Աղբյուրներ
XX դ.
XX դարում Սուրբ Երկրի հայկական համայնքը շարունակեց պահպանել իր սրբավայրերը, ձեռագրերը և ավանդույթները՝ չնայած տարածաշրջանի բարդ քաղաքական իրադարձություններին։ Սուրբ Եղիա եկեղեցին Հայֆայում դարձավ հյուսիսային հայ համայնքի կենտրոնը։
Տեսաշարք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Երկրի հայկական սրբավայրերի մասին։
Ավելի մանրամասն տեղեկությունների համար այցելեք քարտեզի էջ և ընտրեք յուրաքանչյուր սրբավայր։
Վերադառնալ քարտեզ